Հայտնի է Ռոբին Ուիլյամսի մահվան պատճառը

14:08   8 նոյեմբերի, 2014

Ինչպես գիտեք՝ սույն թվականի օգոստոսի 12-ին մահացել է հոլիվուդյան հայտնի դերասան Ռոբին Ուիլյամսը։ Նրա մարմինը գտել էին Քալիֆոռնիա նահանգի Թիբուրոն քաղաքի իր տանը։The Guardian նշում է, որ հայտնի են այս գործի քննության վերջնական արդյունքները։ Հայտնի աստղի մահվան պատճառը շնչահեղձուկն էր (ասֆիկցիա). դերասանն ինքնասպանություն է գործել:

Դիահերձումից հետո պարզ է դարձել, որ դերասանի օրգանիզմում թմրանյութերի կամ ալկոհոլի նորմայի սահամաններից ավելի չափաբաժին չի հայտնաբերվել: Ուիլյամսն ընդունել է իր դեղահաբերը, որոնք կրկին բավարար քանակությամբ են եղել:

Հիշեցնենք, որ Ռոբին Ուիլյամսը չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակին արժանանալու համար, սակայն «Բարի առավոտ, Վիետնամ», «Մահացած պոետների հասարակություն», «Թագավոր-ձկնորս» ֆիլմերը նրան հաջողություն չեն բերել։ Ռոբին Ուիլյամսը մրցանակի է արժանացել Good Will Hunting (1997) ֆիլմում երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում։ Հայտնի դերասանը նաեւ արժանացել է հինգ «Ոսկե Գլոբուսի»: Ուիլյամսը խաղացել է մոտ 300 ֆիլմերում, իսկ նրա մասնակցությամբ չորս ֆիլմ դեռեւս չեն ցուցադրվել եւ փաստորեն, մեծ էկրաններ կբարձրանան դերասանի մահվանից հետո:



© NEWS.am STYLE