Ջասթին Բիբերը 80 հազար դոլար է վճարել հարեւանի տան վրա ձվով հարվածելու համար

13:34   11 նոյեմբերի, 2014

20-ամյա Ջասթին Բիբերն ավելի քան 80 հազար դոլար է վճարել հարեւանի տան վրա ձվերով հարվածելու համար։ Բիբերն ու ընկերները Ջոն Շվարցին պատկանող տանը մոտ 20 հազար դոլարի վնաս են պատճառել։ Ավելի վաղ Բիբերին արգելել էին մոտենալ այդ տանը, քանի որ նա թքել էր դրա վրա։ Այս միջադեպը տեղի է ունեցել այն  պատճառով, որ հարեւանները բողոքել են Բիբերի կազմակերպած խնջույքից։


Ինչպես հայտնել է The Los Angeles Times-ը՝ Բիբերն այժմ ստիպված է 80 հազար դոլար տուգանք վճարել, ինչպես նաեւ 12 շաբաթ հասարակական աշխատանք կատարել՝ որպես պատիժ։ Ջասթին արդեն 5 օր աշխատել է՝ մաքրելով MusiCares բարեգործական հիմնադրամը։ Բիբերն արդեն վճարել է տուգանքը, մնում է ամբողջությամբ կատարի հասարակական աշխատանքը։



© NEWS.am STYLE