Նոր հատվածներ՝ Սիրուշոյի ամերիկյան մենահամերգից

16:01   11 նոյեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 9-ին Լոս Անջելեսի Nokia թատրոնում կայացել է երգչուհի Սիրուշոյի մենահամերգը։ Համացանցում հայտնվել են մենահամերգից նոր հատվածներ։

Երգչուհին մենահամերգի ընթացքում ոչ միայն կատարել է իր սիրված եւ հայտնի հիթերը, երգել Հարութ Փամբուկչյանի եւ Սյուզան Մարգարյանի հետ, հիշատակել Հայոց Ցեղասպանության 100-ամյակը, այլեւ ցուցադրել իր փոքրիկի լուսանկարը, որի ընթացքում նա կատարել է «Մութն ընկել է, ուշ է արդեն երգը»։



© NEWS.am STYLE