Նորաձեւության նոր միտում. պսակադրություն կարմիր զգեստով (ֆոտո)

20:13   14 դեկտեմբերի, 2012

Ոչ բոլոր հարսնացուները՝ հատկապես հայուհի, կհամարձակվեն իրենց պսակադրությանը կարմիր զգեստ հագնել։ Այնուամենայնիվ, հենց կարմիր է այսօր հարսանեկան նոր թերնդ դարձել։

Համաշխարհային կուտուրյեներն այնքան էլ խենթ չեն։ Նման արմատական գույնին անցնելու ձգտումը տանում է Չինաստան ու Հնդկաստան, որտեղ աղջկա հարսանեկան զգեստը դարեր ի վեր կարմիր է եղել (չինական մշակույթում այն երբեմն համադրվում է կանաչի հետ)։

Հարսանեկան զգեստների գլխավոր դիզայներ Vera Wang-ն, օրինակ, իր հավաքածուն ամբողջովին կարմիր երանգներով է ստեղծել։ Մոդելյորը համարում է, որ հարսանացուն պետք է ոչ թե կուսական մաքուր տեսք ունենա, այլ ընդգծի իր սեքսուալությունը։

Մոդելյոր Vivienne Westwood –ը նույնպես ուշադրություն է դարձրել կարմիր գույնին։ Նրա սեղծած հասնացուի կերպարը, ինչպես կարծում են նորաձեւության փորձագետները, ոչ այնքան ռոմանտիկ է, որքան շքեղ ու մի քիչ էլ խենթ։ Սակայն, չնայած դրան, դիզայները չի բավարարվել միայն կարմիր գույնով եւ նոր հավաքածուի մեջ ներառել է նաեւ դասական սպիտակ, ինչպես նաեւ սուրճի ու դեղձի գույների զգեստներ։



© NEWS.am STYLE