Ինչպես խնամել մաշկը 30 տարեկանից հետո

20:18   18 նոյեմբերի, 2014

Ո՞վ կարող է վիճել կամ չհամաձայնել, որ գեղեցիկ կնոջ առաջին գրավականը խնամված մաշկն է։

Երիտասարդ ու գրավիչ լինելը մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպես է կինը կամ աղջիկը հոգ տանում իր մասին եւ խնամում մաշկը։ Իհարկե, պետք է հիշել, որ մաշկի խնամքը 20 տարեկանից, 30-ից եւ 50-ից հետո տարբեր է։ Այսօր մենք առաջարկում ենք միջոցներ 30 տարեկանից հետո մաշկը երիտասարդ ու գեղեցիկ պահելու մեթոդներ։

Որքան կինը մեծանում է, այնքան ավելի շատ ժամանակ եւ միջոցներ են անհրաժեշտ մաշկը խնամելու համար։ Բայց համաձայնեք, որ ավելի լավ է հիմա րոպեներ ու կոպեկներ ծախսել, քան հետո ժամեր ու հազարներ։

30 տարեկանից հետո մաշկը խնամելու համար պետք է ընդունել ֆիտոէստրոգեններ։ Այս հորմոնի քանակությունն օրգանիզմում ավելացնելու համար պետք է ուտել նուռ, խաղող եւ սոյա, ինչպես նաեւ բոլոր աղցաններ պատրաստել ձիթապտղի յուղով։

Մյուս կարեւոր կետը օրգանիզմը հակաօսքիդանտներով հարստացնելն է, քանի որ հենց դրանք են «պատասխանատու» մաշկի վիճակի համար։ Այսպիսով, պետք է ավելի հաճախ օգտագործել կանաչ թեյ, սոյա, կանար խաղող եւ այլն։

Հետո պետք է ուշադրություն դարձնել նաեւ մաշկի խոնավեցման գործընթացներին։ Խոսքը վերաբերում է ոչ թե արտաքին, այլ ներքին խոնավեցման մասին։ Այս մեթոդը շատ պարզ է. օրական պետք է 2 լիտր ջուր խմել՝ մաշկին ավելի մաքուր, հարթ ու թարմ տեսք հաղորդելու համար։

Իհարկե, սնուցման մասին նույնպես չպետք է մոռանալ։ Շաբաթական գոնե մեկ անգամ պետք է սնուցել մաշկը հատուկ դիմակների օգնությամբ. կարելի է նաեւ սնուցող քսուքներ օգտագործել։

Եվ վերջին կետը՝ իմունիտետը։ Հետեւեք, որ իմունիտետը մշտապես բարձր լինի, քանի որ դա առողջ մաշկ ունենալ առաջին գրավական է։ Այս հարցում ձեզ կօգնի վիտամին С, հետեւաբար պետք է ուտել նարինջ կամ կիվի, ինչպես նաեւ կաղամբ՝ եւ սովորական, եւ ծովային։ Կարելի է նաեւ առավոտյան վարժություններ կատարել, ինչը նաեւ կօգնի ձեզ մշտապես գեղեցիկ կազմվածք ունենալ։

Ընդհանուր առմամբ այս ամենն այնքան էլ դժվար ու բարդ գործընթացներ չեն, պարզապես պետք է ավելի շատ հոգ տանել սեփական մաշկի նկատմամբ, եւ արդյունքն ակնհայտ կլինի։


Աղբյուրը՝ krasotka-studio.com



© NEWS.am STYLE