ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   14 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Այսօր փորձեք սիրելիի հետ ինչ-որ խնդիր լուծել: Կարեւոր չէ, թե միասին խաչբառ կլուծեք, թե կնայեք ձեր ունեցվածքն ապահովագրելու վերաբերյալ առաջարկները, կարեւորը՝ վերջում ամեն ինչ այնպես ստացվի, ինչպես դուք եք ցանկանում:

ՑԼԵՐ 

Աստղերը ձեզ այսօր խորհուրդ են տալիս տեղափոխել տան այլ անկյուն այն անկողինը, որի վրա քնում եք դուք եւ ձեր սիրելին: Միգուցե նման կերպ կարողանաք միանգամից մի քանի խնդիր լուծել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Դուք ձեր սիրելիի համար ավելին եք նշանակում, քան դուք կարծում եք: Այնպես որ, աշխատեք այսօր համապատասխանել այդ «ավելիին» եւ հաճախակի հայտնել սիրելիին նրա հանդեպ ձեր բարենպաստ տրամադրվածության մասին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր երբեմնի սիրած անձնավորությունը կփորձի վերադարձնել իր սերը, վերականգնել ձեզ հետ հարաբերություններն ու ամեն ինչ սկսել մաքուր, ձյան նման սպիտակ էջից: Սակայն դուք լավ եք հիշում, թե ինչպես այդ ձյունը ծածկել էր ամեն ինչ, ու մի օր այն հալչելու է:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չարժե առեղծվածային հայացքները եւ շշուկները ձեր թիկունքում ընդունել որպես ձեզ վիրավորելու միտում: Ամենայն հավանականությամբ, ձեր սիրելին ձեզ անակնկալ է պատրաստում, որի նպատակը ձեզ հետ ավելի մտերմանալն է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ համար փոքրիկ հրաշք գործել: Դուք պետք է նկատեք նրա այդ ցանկությունը եւ ամեն կերպ աջակցեք նրան բարոյապես, որպեսզի նա հանկարծ չփոշմանի:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կդրսեւորի ըմբռնման եւ նրբանկատության հատկանիշեր: Դուք կզարմանաք՝ պարզելով, թե նա որքան նուրբ է զգում ձեր հոգին: Եվ ու՞ր էին մինչեւ հիմա նրա այդ որակները…

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեր անցյալից մի աննշան իրավիճակ կհիշեք: Գուցե դա լինի թեթեւ սիրախաղ կամ էլ սիրավեպ, որը մեկ շաբաթից էլ քիչ է տեւել: Սակայն պետք չէ կենտրոնանալ դրա վրա: Հիշեք, ժպտացեք եւ անցեք առաջ:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի ձեզ հետ շփման մեջ, քանի որ դուք բավականին անկանխատեսելի կլինեք, ձեր պահվածքն անբացատրելի կլինի, իսկ դեմքը՝ դժգոհ՝ անկախ տրամադրությունից: Եթե ձեզ նման իրավիճակը դուր չի գալիս, ապա պետք է աշխատեք ինքներդ ձեզ վրա:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր սիրելին այնքան մեծ տեղ է գրավել ձեր կյանքում, որ առանց նրա ձեր կյանքը նման չէ կյանքի: Ի՞նչ անել այդ կախվածության հետ եւ, արդյոք, դա լա՞է է, թե՞ վատ: Սա միայն դուք պետք է որոշեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի պահվածքից ելնելով՝ բազում սխալ հետեւություններ կանեք նրա մտադրությունների վերաբերյալ, ընդ որում՝ ձեզ կթվա, թե ձեր ենթադրությունները բացարձակ ճշմարտություն են: Միգուցե չարժե՞ այդքան վստահ լինել:

ՁԿՆԵՐ 

Այսօր ձեզ համար շատ կարեւոր կլինի ընկերական հարաբերություններ պահպանել ձեր սիրելիի մտերիմ մարդկանց հետ՝ ընկերների, բարեկամների, աշխատակիցների եւ այլն: Աշխատեք դա առավելագույնս անկեղծորեն եւ նրբանկատորեն անել:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE