Թխվածքաճաշ «Ալարկոտ կին»

19:13   20 նոյեմբերի, 2014

«Ալարկոտ կին» թխվածքաճաշի այս հետաքրքիր ու յուրօրինակ անունը պայմանավորված է այն հանգամանքով, որ այս ուտեստն ունի պատրաստման շատ հեշտ ու արագ եղանակ։

Այսպիսով, ահա թե ինչ է հարկավոր «Ալարկոտ կին» թխվածքաճաշը պատրաստելու համար՝ 800գր. սառեցված պելմենի, երկու-երեք սոխ (միջին չափի), չորս հավկիթ, 100գր. պանիր, 250գր. մայոնեզ, 1-2 թեյի գդալ աղ, պղպեղ (ըստ ճաշակի), բուսական յուղ, ինչպես նաեւ կանաչի (ըստ ցանկության)։

Առաջին հերթին պետք է մաքրել ու մանրացնել սոխը եւ տապակել բուսական յուղով լի թավայի մեջ։ Մինչեւ սոխը ոսկեգույն երանգ կստանա, կարելի է քերել պանիրն ու կտրատել կանաչին։

Հաջորդ քայլով անհարժեշտ է հարել ձուն, համեմել աղով եւ պղպեղով, ինչպես նաեւ ավելացնել մայոնեզը. այս ամենը հարկավոր է մի լավ խառնել՝ միատարր զանգված ստանալու համար։

Այս ամենից հետո ջեռոցի հրակայուն ամանի մեջ պետք է առատ յուղ լցնել եւ1-2 րոպե տաքացնել վառարանի մեջ, ինչից հետո լցնել սառեցված պելմենիներն ու համեմել աղով եւ պղպեղով։ Այնուհետեւ պալմենիների մակերեսին անհրաժեշտ է լցնել մանրացված սոխն ու ձվի-մայոնեզի խառնուրդից ստացված զանգվածը։ Իսկ ամենավերջում հարկավոր է ավելացնել քերած պանիրը։ Թխվածքաճաշը պետք է եփել 40-45 րոպե 200 աստիճան ջերմաստիճանով տաքացրած վառարանի մեջ։

Մատուցելիս ավելացնել կտրատած կանչին։

 Բարի ախորժակ

 

Աղբյուրը՝ russianfood.com 



© NEWS.am STYLE