Սեքսի ընթացքում առավել հաճախ հանդիպող վնասվածքները

22:15   16 նոյեմբերի, 2014

Կարծիք կա, որ լավագույն սեքսն այն է, որի ընթացքում մարդու գիտակցությունն իջնում է բնազդի մակարադակի, իսկ  բանակությունը՝ անջատվում։ Բայց երբ առաջանում է անկառավարելի կիրքը, ապա ինքնապաշտպանության բնազդը նվազում է, ինչ արդյունքում մարդը վնասվածքներ է ստանում սեքսի ժամանակ, սակայն դրանք զգում է սեքսից հետո։ Ներկայացնում ենք սեքսի ընթացքում առավել հաճախ հանդիպող վնասվածքները։

Սիրով զբաղվելու ժամանակ զուգընկերների օրգանիզմում տեղի է ունենում էնդորֆինների արտազատում, այդ պատճառով շատերը չեն զգում եւ չեն նկատում վնասվածքները։ Ամեն ինչ բացահայտվում է հաջորդ օրը։

Բրիտանացի դոկտոր Քեւին Ժարդինը պնդում է, որ զուգընկերների նվազագույնը 5%-ը ցավազրկող է օգտագործել սեքսի ընթացքում վնասվածք ստանալու պատճառով։ Ըստ նրա՝ էնդորֆիններն օրգանիզմի համար մորֆինի դեր են կատարում, եւ հենց այդ է պատճառը, որ երբ մարդը մի ինչ-որ էկզոտիկ դիրքով սեքսով է զբաղվում, նա այդ պահին ոչ մի ցավ կամ անհարմարություն չի զգում։

Շատ հաճախ սեքսի ժամանակ լարվում ու ձգվում են հոդերն ու ջլերը, բայց քանի որ էնդորֆինները ազդում են ցավն ընկալելու ու զգալու վրա, հետեւաբար այս խնդիրներն ի հայտ չեն գալիս սեռական ակտի ժամանակ։ Բացի այդ, սեքսի ժամանակ կարող են տուժել նաեւ մարմնի կոշտ մակերեսները, որոնց վրա կապտուկներ,  քերծվածքներ կամ այտուցներ են առաջանում։

Հարցվածների 40%-ը կրքից խենթացած ժամանակ տանը մի ինչ-որ բան է ջարդել (որը ըստ միջին վիճակագրական տվյալների նրանց 150 ֆունտ ստերլինգի վնաս է պատճառել)։ Ի դեպ, ամենահաճախը «տուժում է» մահճակալը։

Ի դեպ, այսպիսի վնասվածքներ ստանալու հարցում իրենց մեղավորությունն ունեն նաեւ հոլիվուդյան ֆիլմերը, քանի որ  շատ հաճախ այս խնդրով բժշկի դիմում են նրանք, ովքեր ցանկացել են կրկնել ֆիլմերում կրքոտ սիրային տեսարանները։

 

Աղբյուրը՝ rus.DELFI.lv



© NEWS.am STYLE