Google UK –ն հրապարակել է 2012 թվականի առաջատարների անունները

14:13   14 դեկտեմբերի, 2012

Անցյալ դարի ամենահայտնի երգչուհիներից մեկը՝ Ուիթնի Հյուսթոնն ու բրիտանացի արքայազնի կին Քեյթ Միդլթոնը դարձել են Google UK որոնողական համակարգի ամենահանրահայտ անձինք։

Երգչուհին հանրահայտ դարձավ իր ողբերգական մահից հետո։ Հիշեցնենք, որ 2012 թվականի փետրվարի 11-ին նրան անգիտակից վիճակում գտել էին հյուրանոցի լողասենյակում։ Իսկ փետրվարի 19-ին նրա մարմինը հողին հանձնվեց նրա հոր՝ Ջոն Ռասել Հյուսթոնի գերեզմանի կողքին։ Նման ցանկություն երգչուհին բազմից էր արտահայտել, երբ դեռ ողջ էր։

Ինչ վերաբերում է դքսուհուն, ապա նա հատկապես հանրահայտ դարձավ, երբ նրա մերկ կուրծքը «հայտնվեց» Closer –ի շապիկին։ Հանրահայտության երկրորդ ալիքը Քեյթ Միդլթոնին գլխին ընկավ, երբ տարածվեց նրա հղիության մասին լուրը։



© NEWS.am STYLE