Շուշաննա Թովմասյանը՝ աշնան «գրկում». NEWS.am STYLE-ի ֆոտոշարքը

11:19   14 նոյեմբերի, 2014

Աշուն, արեւ, խշխշան տերեւներ, գրքեր, թեյ ու մրգեր. օրերս NEWS.am STYLE-ը Երեւանի Բուսաբանական այգում գեղեցիկ աշնանային ֆոտոշարք է իրականացրել դերասանուհի Շուշաննա Թովմասյանի հետ, ով այսօր՝ նոյեմբերի 14-ին, տոնում է ծննդյան 22-ամյակը:

Մեզ հետ զրույցում Շուշաննան ասաց, որ չի պատրաստվում հատուկ տոնել ծննդյան տարեդարձը: Այս տարի իր ծննդյան օրը Շուշաննան նկարահանման հրապարակում է անցկացնելու եւ, հավանաբար, գործընկերների հետ էլ կտոնի տարեդարձը:

Խոսելով իր երազանքների մասին, Շուշաննա Թովմասյանն ասաց, որ կոնկրետ 22-ամյակի հետ կապված հատուկ ցանկություն չունի. «Ինչ լինում է, թող Աստծո կամքով լինի: Այն, ինչ ինձանից կախված է, իմ ձեռքերում է, հույսը դնում եմ ինձ վրա, իսկ մնացածը՝ ինչպես կստացվի»,-նշեց դերասանուհին:

NEWS.am STYLE-ը շնորհավորում է Շուշաննա Թովմասյանին՝ դերասանուհուն մաղթելով նպատակների իրականացում, հաջողություններ ստեղծագործական եւ անձնական կյանքում, իսկ ընթերցողներին առաջարկում դիտել մեր իրականացրած ֆոտոշարքը:

Հեղինակ՝ Շուշան Շատիկյան

Լուսանկարիչ՝ Արսեն Սարգսյան



© NEWS.am STYLE