«Մանկական եվրատեսիլ- 2014». Հայաստանի ներկայացուցիչը ելույթ ունեցավ 39 աստիճան ջերմությամբ

23:05   15 նոյեմբերի, 2014

Մալթայում մեկնարկել է «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթը, որում Հայաստանը ներկայացնում է Բեթթին՝ իր «Արեւի մարդիկ» երգով:

Քիչ առաջ նա ելույթ ունեցավ 12-րդ համարի ներքո:  Չնայած բարձր ջերմությանը, Բեթթին կարողացավ պատվով ներկայանալ:

«Միեւնույն է, ես բարձրանալու եմ բեմ եւ երգեմ... 39 աստիճան ջերմությունն ինձ չի վախեցնի...»,-ելույթից առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել էր երգչուհին:

Հիշեցնենք, որ «Մանկական եվրատեսիլ- 2014»-ին մասնակցում է 16 երկիր: Դրանք են՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Սան Մարինոն եւ Ուկրաինան: 



© NEWS.am STYLE