Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը «Մանկական եվրատեսիլ- 2014»-ում

00:27   16 նոյեմբերի, 2014

Քիչ առաջ Մալթայում ավարտվեց «Մանկական եվրատեսիլ- 2014» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող Բեթթին, չնայած 39 աստիճան ջերմությանը, փայլուն ելույթ ունեցավ՝ կատարելով իր «Արեւի մարդիկ» երգը:

Մրցույթից հետո մեկնարկած քվեարկության արդյունքներով, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ժյուրիի գնահատականներով, Հայաստանը հավաքեց 146 ձայն եւ գրավեց երրորդ հորիզոնականը:

«Մանկական եվրատեսիլ- 2014»-ում առաջին հորիզոնականը զբաղեցրեց Իտալիայի ներկայացուցիչը:

Իսկ երկրորդը տեղը գրավեց Բուլղարիան:

Նշենք, որ այս տարի «Մանկական եվրատեսիլին» մասնակցում էր 16 երկիր՝ Հայաստանը, Վրաստանը, Բելառուսը, Բուլղարիան, Կիպրոսը, Իտալիան, Մալթան, Մոնտենեգրոն, Ռուսաստանը, Սերբիան, Շվեդիան, Սլովենիան, Նիդերլանդները, Խորվաթիան, Սան Մարինոն եւ Ուկրաինան: 



© NEWS.am STYLE