«Հայաստանի ձայնը-3». 62-ամյա մասնակիցը լքեց նախագիծը՝ իր տեղը զիջելով մրցակցին

10:34   16 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: Նախագծում արդեն մեկնարկել է մենամարտի փուլը, երբ միեւնույն մարզչի երկու մասնակիցները դուետ են կատարում, որի արդյունքներով տվյալ մարզիչը որոշում է, թե ում է թողնում նախագծում:

Մենամարտի երկրորդ օրը Արմեն Մարտիրոսյանի թիմից դուետով հանդես եկան Գեորգի Մանգասարյանն ու Գայանե Խաչատրյանը:

Արմեն Մարտիրոսյանը որոշեց նախագծում թողնել Գեորգիին, սակայն վերջինս հրաժարվեց հետագա պայքարից՝ իր տեղի զիջելով Գայանեին:



© NEWS.am STYLE