«Հայաստանի ձայնը-3». Կարինե Առուստամյանի եւ Նաիրա Ասատրյանի ելույթը Եվա Ռիվասին ստիպեց հայերեն խոսել

13:07   16 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: Նախագծում արդեն մեկնարկել է մենամարտի փուլը, երբ միեւնույն մարզչի երկու մասնակիցները դուետ են կատարում, որի արդյունքներով տվյալ մարզիչը որոշում է, թե ում է թողնում նախագծում:

Մենամարտի երկրորդ օրը Հայկոյի թիմից դուետով հանդես եկան Կարինե Առուստամյանը եւ Նաիրա Ասատրյանը: Նրանց ելույթը ցնցեց ժյուրիի անդամներին այնքան, որ Եվա Ռիվասը սկսեց հայերեն խոսել, իսկ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ աղջիկների ելույթը արվեստի նմուշ է, որը կմնա «Հայաստանի ձայնը» նախագծի պատմության մեջ:

Նշենք նաեւ, որ երկու աղջիկներն էլ նախագծում են: Հայկոն ընտրեց Նաիրային, իսկ Կարինեին իր մոտ տարավ Եվան:



© NEWS.am STYLE