«Հայաստանի ձայնը-3». Եվա Ռիվասի թիմի աղջիկների ելույթը դուր չեկավ մարզիչներին

16:17   16 նոյեմբերի, 2014

NEWS.am STYLE-ը շարունակում է հետեւել «Հայաստանի ձայնը-3» նախագծի ընթացքին: Նախագծում արդեն մեկնարկել է մենամարտի փուլը, երբ միեւնույն մարզչի երկու մասնակիցները դուետ են կատարում, որի արդյունքներով տվյալ մարզիչը որոշում է, թե ում է թողնում նախագծում:

Մենամարտի երկրորդ օրը Եվա Ռիվասի թիմից դուետով հանդես եկան Լալի Սահակյանը եւ Արփինե Միրաքյանը: Նրանց կատարումը, սակայն, դուր չեկավ Եվային: Ռիվասն իր խոսքում նշեց, որ աղջիկների ելույթի ընթացքում նրա մոտ ցանկություն առաջացավ թաքնվել աթոռի հետեւում, որպեսզի մարդիկ իրեն չտեսնեն:

Այնուամենայնիվ, Եվան ընտրեց Լալիին:



© NEWS.am STYLE