ՆՈՅԵՄԲԵՐԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   17 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ

Եթե հոգնել եք այն բանից, որ ձեր սիրելին մշտապես ծխում է, եւ տանի անընդհատ ծխախոտի հոտ է գալիս, ապա այսօր ժամանակն է դրա դեմ քայլեր ձեռնարկելու համար: Օրինակ, ծխախոտից հրաժարվելու դիմաց նրան կարող եք այնպիսի մի բան առաջարկել, որի մասին նա վաղուց էր երազում:

ՑԼԵՐ 

Այսօր սիրելիի հետ կցանկանաք երազել համատեղ ապագայի մասին: Աստղերը հուշում են երազել առավելագույնս հարմարավետ, ռոմանտիկ, ուրախ եւ հիշարժան մթնոլորոտում, եւ այդ դեպքում ձեր ապագան կլինի հենց այդպիսին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ 

Ձեր սերը ստվարաթղթից տնակի է նման, որը կարող է քանդվել ցանկացած ազնգույշ քայլից: Աշխատեք առավելագույնս զգույշ լինել՝ ձեր տան վրա նոր հարկեր կառուցելիս եւ մտածեք, թե ինչպես այն ավելի ամուր դարձնել:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր կհասկանաք, որ ձեր համբերության բաժակը լցվել է: Ցավոք, ձեր սիրելին նույնպես կհասկանա դա, քանի որ նա առաջինը իր մաշկի վրա կզգա: Հենց նրա վրա դուք կթափեք ձեր ողջ բարկությունը: Հուսանք՝ դա երկար չի տեւի:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեզ թեթեւ անգհանգստության զգացողություն կհամակի: Ձեզ կտանջեն կասկածները եւ վատ կանխազգացումները: Ինչու՞ նա չի զանգում, ու՞ր է կորել եւ այլն:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր անընդհատ կցանկանաք խորհուրդներ տալ ձեր սիրելիին: Միշտ չէ, սակայն, որ դրանք կլինեն տեղին եւ արժեքավոր: Աշխատեք այնպես անել, որ չխանգարեք սիրելիին ձեր միջամտություններով:


ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր առանց մտածելու կարող եք վիրավորել սիրելիին, ընդ որում՝ բավականին լուրջ կերպով: Լավ կլինի, եթե նա ասի ձեզ այդ մասին, սակայն նա կարող է եւ դա իր ներսում պահել, ինչը կունենա իր հետեւանքները:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր ձեզ ոչ մի փոփոխություն կամ անակնկալ չի սպասվում: Ամեն ինչ կմնա նույնը՝ լինի դա լավ, թե վատ ձեզ համար: Այնպես որ, սիրելիի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ձեզ մնում է միայն երազել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ավելի լավ է տանից դուրս չգաք եւ սիրելիին նույնպես ոչ մի տեղ չթողնեք: Դռան հետեւում ձեզ այսօր բազում տհաճ եւ անկանխատեսելի բաներ են սպասվում:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր ամենահամապատասխան օրն է, որպեսզի որոշեք, թե ընտանիքով ուր գնաք հաջորդ ամիս: Օրը նվիրեք հաշվարկներին եւ տեղեկատվության որոնմանը: Միգուցե ինչ-որ որոշման հանգեք:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելիի հետ ձեր միության մեջ դուք կլինեք ավագի դերում: Դուք ստիպված կլինեք նրան զերծ պահել հիմար որոշումներից եւ անմտածված քայլերից: Հեշտ չէ, բայց ձեզ դուր կգա դա, ինչպես նաւե սիրելիին:

ՁԿՆԵՐ 

Այսօր դուք հոգեբուժական շտապ օգնություն կլինեք ձեր սիրելիի համար: Հենց ձեր ուսերին կընկնի նրա փոխարեն բարդ որոշումներ կայացնելու պատասխանատվությունը: Աշխատեք, սակայն, այնպես անել, որ դա նրա մոտ սովորության չվերածվի:

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE