Բեյոնսեի քույրը հեծանիվով է եկել իր հարսանիքին

12:41   17 նոյեմբերի, 2014

Երեկ Նոր Օռլեանում Բեյոնսեի քույրը՝ Սոլաժը, ամուսնացել է Ալան Ֆերգյուսոնի հետ։ Հարսանիքին, որը տեղի է ունեցել French Quarter ֆրանսիական շրջանում, Սոլանժը եկել է հածանիվով, հայտնել է Us Weekly-ը։

Այս կարեւոր իրադարձության համար հայտնի երգչուհու քույրը ընտրել է խորը կտրվածքով մի զգեստ՝ Kenzo ապրանքանիշից, որին ոչ մի կերպ չի «հաջողվել» ծածկել Սոլանժի կուրծքը։

Ինչպես հայտնել է E!-ն՝ հարսանեկան արարողությանը ներկա են եղել մոտ 100 հյուր, այդ թվում՝ Բեյոնսեն՝ ամուսնու եւ դստեր հետ։

 

 

Լուսանկարները՝ Famefly.net, INFPhoto



© NEWS.am STYLE