Ինչպես եփել խնձորը միկրոալիքային վառարանի մեջ

20:14   25 նոյեմբերի, 2014

Առաջարկում ենք միկրոալիքային վառարանի մեջ խնձորը եփելու մի յուրօրինակ բաղադրատոմս՝ հեշտ ու արագ...

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ են մեկ տուփ կաթնաշոռ, շաքարվազ, վանիլին կամ դարչին եւ մի քանի խնձոր։ Ի դեպ, կարելի է վերցնել ցանկացած տեսակի խնձոր, բայց եթե այն քաղցր է, ապա պետք է շաքարավազն ավելի քիչ օգտագործել։

Պատրաստման եղանակը. առաջին հերթին պետք է լվանալ խնձորները եւ գլխարկի նման կտրել վերեւի հատվածը։ Գդալի օգնությամբ անհրաժեշտ է հանել խնձորի սերմերը եւ միջին հատվածում լցնել շաքարավազով կաթնաշոռը. կարելի է նաեւ մանրացված հատապտուղներ կամ չամիչ օգտագործել։ Խնձորները լցոնելուց հետո (ոչ այնքան շատ), դրանք արդեն կարելի է գլխարկով փակել։

Մնում է միայն խնձորները դնել հատուկ ամանի մեջ եւ տեղափոխել միկրոալիքային վառարան՝ եփելով ընդամենը 3 րոպե։ Խնձորը պատրաստվելուց հետո կարելի է մատուցել մուրաբայով կամ հատապտղային սոուսներով։

.

Աղբյուրը՝  chudo-povar.com

 



© NEWS.am STYLE