Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը՝ «Unbroken» ֆիլմի պրեմիերային

11:08   18 նոյեմբերի, 2014

Ավստրալիայի մայրաքաղաքում կայացել է Անջելիա Ջոլիի նոր «Unbroken» («Չկոտրվածը») ֆիլմի պրեմիերան։ Զույգը Սիդնեյ մեկնել է առանձին. երեկ Սիդնեյի օդանավակայանում 50-ամյա դերասանին «բռնացրել էին» ինքնաթիռից իջնելիս, իսկ Անջելինան ավելի շուտ էր մեկնել Ավստրալիա։

Նշենք, որ այս ֆիլմը հայտնի դերասանուհու երրորդ ռեժիսորական աշխատանքն է։ State Theatre-ի կարմիր գորգի վրա աստղային զույգը միասին է ներկայացել, ողջունել բոլոր երկրպագուներին եւ լուսանկարվել նրանց հետ։


Այս կարեւոր իրադարձության համար Անջելինան ընտրել է Gucci ապրանքանիշի գեղեցիկ զգեստ, որը ցուցադրել է գեղեցկուհու նրբիրան կազմվածքը։ 50-ամյա Փիթը ներկայացել է սեւ կոստյումով եւ արեւային մուգ ակնոցով։

 


 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE