Էլիզաբեթ II-ը գահը փոխանցելու է Ուիլյամին եւ Քեյթին

10:32   18 նոյեմբերի, 2014

Woman's Day Magazine ավստրալիական պարբերականը մի ցնցող նորություն է հրապարակել. Մեծ Բրիտանիայի թագուհին՝ Էլիզաբեթ II-ը, մի անսպասելի որոշում է կայացել։ Եթե հավատանք ավստրալիական այս պարբերականին, ապա թագուհին գահը փոխանցելու է Ուիլյամին եւ Քեյթին։

Արեւմտյան ԶԼՄներում արդեն վաղուց են լուրեր պտտվում այն մասին, որ թագուհի Էլիզաբեթն առողջական խնդիրներ ունի. նա տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ։

Ամսագիրը վստահ է, որ թագը ժառանգելու է արքայազն Ուիլյամը, իսկ նրա կինը՝ Քեյթ Միդլթոնը, շուտով թագուհի է դառնալու։ Ավստրալիական պարբերականն անգամ ամսագրի շապիկին լուսանկար է տեղադրել եւ գրել. «Ձեր առաջ թագուհի Քեյթն է»։

Ամսագրի աշխատակիցները պնդում են, որ լուրերն այն մասին, որ իսլամիստները պատրաստվում են մահափորձ կատարել Էլիզաբեթ թագուհու վրա, ստիպել են նրան գահը փոխանցել արքայազն Ուիլյամին։ Նշվում է նաեւ, որ թագուհու խորհրդականները համաձայն են նրա այս որոշմանը. անգամ Բրիտանիայի վարչապետն է տեղյակ այս ամենից։ Նշենք, որ թագավորական պալատի մամլո ծառայությունից դեռեւս ոչ մի վերջնական հայտարարություն չի հնչել։ Սակայն ասում են, որ բրիտանացիները Էլիզաբեթ II-ի որոշման մասին կիմանան նրա սուրբծննդյան ուղերձի ժամանակ։



© NEWS.am STYLE