Բեյոնսեի քրոջ հարսանիքի մղձավանջը

11:37   18 նոյեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Բեյոնսեի քույրը՝ Սոլանժ Նոուլզը (ով նույնպես երգչուհի է), ամուսնացել է Ալան Ֆերգյուսոնի հետ։ Հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել Նոր Օռլեանում. նորապսակներն իրենց հարսանիքին եկել են հեծանիվներով։

Սակայն ուշ երեկոյան Սոլանժն անսպասելիորեն լացակումած դուրս է եկել սրահից։

Պարզվել է, որ նորահարսը ինչ-որ ուտեստից ալերգիա է ունեցել, ինչի հետեւանքով նրա ողջ մարմնի վրա կարմիր ցան է առաջացել, հայտնել է TMZ-ը։

Սոլանժն արագ նստել է քրոջ մեքենան եւ Բեյոնսեի ու Ջեյ Զիի հետ հեռացել։

Աղբյուրը նաեւ նշել է, որ Սոլնաժի ամբողջ մարմինը մեկ րոպեում պատվել է կարմիր ցանով։



© NEWS.am STYLE