VARDA-ն երեւանյան ձեւով սմբուկ է պատրաստել Մոսկվայի հայկական ռեստորանում

15:09   18 նոյեմբերի, 2014

Հայտնի պարուհի VARDA-ն այսօր հյուրընկալվել է Ռուսաստանում առաջին հայկական հեռուստաալիքում՝ «Арм ТВ»-ում։ Դատելով պարուհու Instagram-ում հայտնված լուսանկարներից՝ կարելի է հասկանալ, որ այս անգամ VARDA-ն մասնացել է «Кухня с армянским акцентом» ծրագրին։  

«Նկարահանում ենք «Кухня с армянским акцентом» հաղորդումը։ Ինչպես գիտեք՝ ես միս չեմ ուտում, հետեւաբար կպատրաստեմ հայկական, բայց ոչ մսային ուտեստ. սմբուկ՝ երեւանյան ձեւով»,-գրել է պարուհին։

«Вера-парк» ռեստորանի շեֆ-խոհարարն իմ պատրաստած «Երեւանյան սմբուկ» ուտեստի համար 10-ից 10 միավոր է գնահատել։ Համտեսումը շատ լավ անցավ. բոլորը ողջ են։ Հաղորդումը կարող եք դիտել մեկ շաբաթ անց...»։



© NEWS.am STYLE