Ամերիկուհին օրական 160 հեշտանք է ապրում

23:07   19 նոյեմբերի, 2014

Արիզոնայի բնակչուհի Կառա Անայա Կարլիսը գրեթե միշտ հեշտանք է ապրում: 30-ամյա ամերիկուհին օրական 160 անգամ հաճույք է ստանում, սակայն այդ հանգամանքն այնքան էլ չի ուրախացնում նրան, քանի որ այս հազվադեպ հանդիպող խանգարումը նրա ողջ կյանքը մղձավանջի է վերածել: Կարլիսը մի շարք միջոցներ է փորձել, բայց անօգուտ:

Կառայի մոտ այս խնդիրն առաջացել է 3 տարի առաջ: Այս ամենը սկսել է մթերային խանութում, որտեղ զգացել է, որ նա գրգռվում է ապրանքները տեսնելու, դրանց դիպչելու կամ հոտ քաշելու ժամանակ: Կառան խուճապի է մատվել, սակայն նրա խնդիրն ավելի ու ավելի է բարդացել:

«Ես մոլորված ու վախեցած էի: Խանութից դուրս վազեցի, սակայն այս նոպան չէր անցնում: Այն շարունակվեց մոտ վեց ժամ՝ առանց ընդմիջման»: Կարայի համար «ռեկորդային» է եղել այն դեպքը, երբ նա երկու ժամում 180 հեշտանք է ապրել:
«Այս խնդիրը խոչընդոտում է իմ մասնակցությունն ունենալ որդուս կյանքում, որովհետեւ ես ինձ կեղտոտ եմ համարում»,-ասել է Կարլիսը: Ես եւ ամուսինս ցանկանում ենք, որ Մերիկը նորմալ երեխա մեծանա, բայց նա անգամ իր ընկերներին չի կարող հրավիրել մեր տուն, քանի որ նրա մայրիկը նման զգացողություններ է ապրում: Բայց ամենավատն այն է, որ ես չեմ կարող դրա մասին պատմել ու բացատրել նրան, քանի որ նա դեռ շատ փոքր է»:

Այս համախտանիշը նաեւ ազդում է նրա ու Թոնիի ամուսնության վրա. «Մենք հիմա էլ ենք սեքսով զբաղվում, բայց մեզ համար շատ դժվար է, քանի որ ես մշտապես գրգռված եմ»,-ասել է Կառան:

Կառային դեռ հնարավոր չէ բուժել, նրան ոչ մի միջոց չի օգնում: Բժիշկները խորհուրդ են տվել դիմել յոգայի ու մեդիտացիայի օգնությանը եւ հետույքի մկանների վարժություններ կատարել:

 

Աղբյուրը՝ lady.ru



© NEWS.am STYLE