Դժբախտ պատահար Բրիտանիայում. մահացել է հայտնի երաժիշտ Ջեֆ Ֆլետչերը

13:02   19 նոյեմբերի, 2014

Բրիտանացի հայտնի երաժիշտ Northern Uproar խմբի անդամ Ջեֆ Ֆլետչերը ողբերգական պատահարի զոհ է դարձել. փողոցն անցնելիս նրան հարվածել է բեռնատարը, հայտնել  է Mirror-ը։

Այս միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին Սթոքփորթում, սակայն քանի որ դերասանը շատ ծանր վնասվածքներ է ստացել, հիմա են կարողացել ճանաչել նրա դին։

Նշենք, որ Ջեֆ Ֆլետչերը Northern Uproar խմբի կիթառահարն է։ Խումբը ստեղծվել է 1996թ-ին եւ արդեն չորս ձայնապնակ է թողարկել։

 



© NEWS.am STYLE