Քիմ Քարդաշյանը ցանկանում է երկրորդ երեխան ունենալ

15:33   19 նոյեմբերի, 2014

Քիմ Քարդաշյանը, ով Ավստրալիա է մեկնել իր նոր Fleur Fatale օծանելիքը ներկայացնելու համար, մասնակցել է Channel Nine's Today հաղորդմանը, որտեղ պատմել է իր դստեր՝ Նորթի մասին եւ նշել, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ։

«Ես շատ եմ ուզում երեխա ունենալ. մենք աշխատում ենք այս ուղղությամբ»,-ասել է Քիմը հաղորդավար Ռիչարդ  Ուիլկինսին։

Իսկ ինչ վերաբերում է Նորթին, ապա Քիմը նշել է, որ Նորթը շատ երաժշտական երեխա է եւ շաբաթական մի քանի անգամ երգի դասերի է հաճախում։



© NEWS.am STYLE