ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:01   20 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ 

Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ այսօր երջանիկ լինել։ Ինչպես ասել է Կոզմա Պրուտկովը՝ «Ուզում ես երջանիկ լինել՝ եղիր»։ Եվ դրա համար ձեզ առիթ պետք չէ։ Ձեր սիրելին ձեր կողքի՞ն է, հիասքանչ է։ Հեռու՞ է ձեզանից, փոխարենը՝ նա կա։ Դուք դեռ չե՞ք գտել ձեր կեսին, նշանակում է՝ ամենահետաքրքիրը դեռ առջեւում է։ Ուրախանալու առիթ միշտ էլ կա։  

ՑԼԵՐ

Այսօր ավելի լավ է յոթ անգամ չափել, մեկ անգամ՝ կտրել։ Եթե ցանկանում եք սիրելիին սեր խոստովանել կամ էլ ասել, որ ցանկանում եք բաժանվել նրանից, ապա մի մոռացեք մի լավ կշռադատել այդ որոշումները։ Չէ՞ որ այդ արտահայտությունների հետեւանքները դուք ստիպված եք լինելու կրել ամբողջ կյանքում։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Ձեզ չի՞ թվում, որ ձեր սիրելին չափից դուրս տարված է իր ինչ-որ խնդրով եւ այդ պատճառով չի նկատում ձեր խնդիրները։ Աշխատեք նրան հիշեցնել ձեր գոյության եւ այն մասին, որ դուք էլ թույլ կողմեր ունեք։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ինքնաբուխ որոշումները անձնական կյանքում լավ փոփոխությունների չեն նպաստի։ Այնպես որ, աստղերը հուշում են ձեզ մանրակրկիտ կերպ ամեն ինչ մտածել եւ գործել նախապես մշակված ծրագրով։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք պետք է հատկապես ուշադիր լինեք ձեր սիրելիի ընկերների հանդեպ։ Աշխատեք նրանց համար ընկեր դառնալ կամ էլ մտերիմ մարդ։ Ձեր սիրելիին դա հաճելի կլինի, իսկ դուք էլ ավելի կմտերմանաք նրա հետ։

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեր վատ սովորույթներից մեկը որոշիչ դեր կխաղա ձեր անձնական կյանքում։ Միգուցե այն գրավի մի մարդու, ով ձեր անձնական կյանքում մեծ դեր կունենա, իսկ միգուցե դրա պատճառով սիրելիի հետ հարաբերությունները բարձրանան այլ մակարդակի վրա։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին բավականին հուզիչ կերպով հոգ կտանի ձեր մասին։ Դա այնքան հուզիչ կլինի, որ ձեզ կթվա, թե դա չափից դուրս հիասքանչ է՝ իրական լինելու համար։ Համոզեք ինքներդ ձեզ, որ դա երազ չէ եւ վայելեք այդ պահերը։

ԿԱՐԻճՆԵՐ

Դուք համառորեն չեք ցանկանում տեսնել այն, ինչ կատարվում է ձեր աչքի առաջ։ Իրավիճակն ամեն օրվա հետ փոխվում է, իսկ դուք ձեզ այնպես եք պահում, ասես այսօր ամեն ինչ նույն կերպ է, ինչ երեկ։ Միգուցե դա պաշտպանողական ռեակցիա է, սակայն ավելի լավ է վերլուծել իրավիճակը եւ քայլեր ձեռնարկել։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ընտանիքում եւ սիրային կյանքում ամեն ինչ այնքան լավ կլինի, որ երեկոյան դուք կսկսեք մտածել, թե ինչու է այդպես եւ ինչով դա կավարտվի։ Սակայն պետք չէ հոռետեսական մտքերով տարվել։ Պարզապես վայելեք կյանքը։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Բարեհաջող օր է թեթեւ սիրախաղի համար։ Այսօր բոլորը կհիանան ձեզանով։ Աստղերը խորհուրդ են տալիս սեթեւեթել հակառակ սեռի ներկայացուցիչների հետ։ Եթե դեռ չեք գտել ձեր կյանքի երկրորդ կեսին, ապա այսօր շատ հնարավոր է, որ գտնեք։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր սիրելին ձեր մասին կատակներ կանի, ընդ որում՝ բավականին վիրավորական։ Ստիպված եք հանդուրժել դա կամ էլ սիրելիին ասել, որ նման վերաբերմունքը ձեզ դուր չի գալիս։

ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելին կցանկանա ձեզ ինչ-որ բանով զարմացնել։ Ամենայն հավանականությամբ, դա նրա մոտ կստացվի։ Սակայն թե ինչպիսին կլինի այդ զարմանքը՝ հաճելի, թե ոճ այնքան, աստղերին դեռ հայտնի չէ։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE