Հավի մսով եւ պանրով ռուլետ

19:05   22 նոյեմբերի, 2014

Հավի մսով եւ պանրով ռուլետը շատ տարածված ուտեստ է։ Համեղ եւ հագեցնող լինելուց զատ, այն նաեւ օրգանիզմը հարստացնում է օգտակար նյութերով։ Բացի այդ, ուտեստը ոչ այնքան մեծ գումար ու ժամանակ է պահանջում պատրաստվելու համար։ Հավի մսով եւ պանրով ռուլետը կարելի է պատրաստել եւ նախաճաշի, եւ տոնական սեղանի համար եւ զարմացնել ընտանիքի անդամներին, ինչպես նաեւ հյուրերին։

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է՝ հավի 2 ֆիլե, 1 սոխ, 1 գազար, հալած պանիր, արեւածաղկի ձեթ, պղպեղ եւ աղ՝ ըստ ճաշակի։

Պետք է կտրատել հավի ֆիլեն եւ ծեծել խոհանոցային մուրճով։ Այնուհետեւ անհրաժեշտ է հավի միսը համեմել աղով ու պղպեղով եւ կտրատել այն փոքր շերտերով։ Սոխը նույնպես պետք է կտրատել, իսկ գազարը քերել, որոնք հետո միասին հարկավոր է տապակել արեւածաղկի յուղի մեջ։ Տապակած բանջարեղենն արդեն կարելի է լցնել հավի ֆիլեի վրա եւ հավի յուրաքանչյուր կտորի վրա պանրի մեկ շերտ դնել։ Մնում է միայն ուտեստը ռուլետի նման փաթաթել ու կարել թելով կամ ատամի փայտիկներով։

Մնում է միայն տապակել այն արեւածաղկի յուղով լի թավայի մեջ։ Հավի կոտլետն արդեն պատրաստ է. մնում է միայն այն դնել խոհանոցային անձեռոցիկի վրա՝ ավելորդ յուղից ազատվելու համար եւ հանել  թելերը։

Ռուլետը կարելի է մատուցել ցանկացած խավարտի հետ։ Այն հիանալի համադրվում է նաեւ ալկոհոլային խմիչքների հետ։

 

Աղբյուրը՝ povarenok.ru



© NEWS.am STYLE