Քրիստինեն, Անահիտը, Արամոն, Էմման եւ այլ հայտնիներ՝ «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերային

11:19   20 նոյեմբերի, 2014

Երեկ՝ նոյեմբերի 19-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի առաջին՝ «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան:

Նախքան դիտումը, ֆիլմի ստեղծագործական աձնակազմը զրուցեց լրագրողների հետ եւ ներկայացրեց որոշ մանրամասներ:

Պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե ինչու որոշեցին կոմեդիայի ժանրում ֆիլմ նկարահանել, Հրանտ Երցկինյանն ասաց. «Իմ կարծիքով, ինձ ճանաչողները կհասկանան, թե ինչու իմ դեբյուտը պետք է լիներ կոմեդիայի ժանրում: Ասում են՝ ես հումորով եմ»,-նշեց ռեժիսորը՝ հավելելով, որ դժվարը սկսելն էր:

Ֆիլմում գլխավոր դերերից մեկը մարմնավորող Սոս Ջանիբեկյանն էլ ասաց, որ այս ֆիլմի մեխը սերն է, որովհետեւ այն, նախեւառաջ, սիրային կատակերգություն է:

Ֆիլմում խաղացել են նաեւ՝ Հովհաննես Ազոյանը, Թամարա Պետրոսյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Ալինա Մարտիրոսյանը  եւ անգամ երգիչ Արամեն եւ հենց ռեժիսորը՝ Հրանտ Երիցկինյանը:

«Ուրիշի փոխարեն»-ը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան ժամանած պլաստիկ վիրաբույժի մասին, ով իր կամքից անկախ հայտնվում է խարդախության կիզակետում, սակայն կարողանում է հաղթահարել դժվարությունները սիրո օգնությամբ:

«Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերային ներկա էին նաեւ Քրիստինե Պեպելյանը, Անահիտ Սիմոնյանը, Ռաֆայել Ղազանչյանը եւ այլ հայտնիներ, որոնք կտեսնեք մեր ֆոտոշարքում:

Տեքստը եւ լուսանկարները՝ Շուշան Շատիկյանի



© NEWS.am STYLE