Հայտնի երաժշտին հինգ ժամ վիրահատել են հեծանիվից ընկնելուց հետո

10:32   20 նոյեմբերի, 2014

Համաշխարային ճանաչում ունեցող իռլանդական U2 խմբի վոկալիստ Բոնոն վերջերս ընկել է հեծանիվից եւ վեց տեղից կոտրել ձեռքը։

Ինչպես հայտնել է Rolling Stone-ը՝ երգիչը փորձել է խուսափել մեկ այլ հեծանիվին բախվելուց, ինչի արդյունքում ընկել ու վնասել է ձեռքը։

Բոնոյին տեղափոխել են New York Presbyterian Hospital, որտեղ մոտ հինգ ժամ վիրահատել են նրան։

Վիրաբույժ Դին Լորիչը պատմել է, որ երաժշտի ձեռքի մեջ երեք մետաղական սպեղանի են դրել, իսկ հաջորդ օրը վիրահատել են նաեւ նրա ձախ ձեռքի ճկույթը։

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ U2 խումբը չի կարող մասնակցել Ջիմի Ֆելոնի Tonight Show-ին,  քանի որ խմբի մենակատարը հեծանիվից ընկել է։



© NEWS.am STYLE