Շերոն Սթոունի 22-ամյա զարմիկը մահացել է թմրանյութերի գերդոզավորումից

11:03   20 նոյեմբերի, 2014

Շերոն Սթոունի 22-ամյա զարմիկը՝ Քոլինը, մահացել է թմրանյութերի գերդոզավորման պատճառով։ Երեկ այս մասին հայտարարել են Շերոն Սթոունն ու նրա ավագ եղբոր՝ Մայքլ Սթոունի ընտանիքը։

«Քոլինը հիանալի անձնավորություն էր, բայց դժբախտաբար կախվածությունը խլեց նրան մեզանից եւ տարավ դեպի վերեւ։ Նա միշտ կմնա մեր սրտերում։ Մեր ընտանիքը աղոթում է այն ծնողների համար, ում երեխաները նույնպես նման հակում կամ կախվածություն ունեն»։

Ըստ նախնական վարկածի՝ Շերոնի զարմիկը մահացել է հերոինի գերդոզավորումից։

«Շերոնը շատ հուսահատված է։ Արդեն մի քանի տարի է նա օգնում է եղբորը, որպեսզի նա կարողանա բնականոն կյանք վարել բանտից դուրս գալուց հետո, որտեղ նա հայտնվել էր կոկաին պահելու համար։Իսկ այժմ նրա որդին է մահացել գերդոզավորումից»,-ասել է Սթոունի մտերիմներից մեկը։

 

 

Աղբյուրը՝ US Magazine



© NEWS.am STYLE