Թելոր Սվիֆթ՝ ինքն իրեն առաջին տեղից հետ մղած առաջին կինը Billboard-ի պատմության մեջ

15:07   20 նոյեմբերի, 2014

Երգչուհի Թելոր Սվիֆթը, ում մոմե արձանը վերջերս հայտնվել է Մադամ Տյուսոյի թանգարանում, կրկին ռեկորդ է սահմանել։

Ինչպես հայտնել է MSN-ը՝ երգչուհու «1989» ալբոմը (որը թողարկվել է հոկտեմբերի 27-ին) արդեն երրորդ անգամն է գլխավորում  Billboard 200 վարկանիշային աղյուսակը։

Անցյալ շաբաթ այն վաճառվել է 312 հազար օրինակով, իսկ ընդհանուր առմամբ  ձայնասկավառակի վաճառքի ցուցանիշները հասնել են մինչեւ 2 միլիոնի։ Սա դեռեւս երկրորդ արդյունք է, քանի որ առաջին տեղում «Խիզախ սիրտը» ֆիլմի սաունդթրեքն է, որը վաճառվել է 3.25 միլիոն օրինակով։

Թելոր Սվիֆթը Billboard-ի պատմության մեջ դարձել է առաջին կինը, ով ինքն իրեն իջեցրել է առաջին հորիզոնականից. Սվիֆթի Blank Space երգը գրավել է առաջին տեղը՝ փոխարինելով նրա Shake It Off երգին։

Այժմ այս վարկանիշային աղյուսակում երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է Foo Fighters խմբի Sonic Highways ալբոմը (190 հազար օրիակ), իսկ երրորդում Pink Floyd-ի
Endless River ալբոմն է (170 հազար օրինակ)։



© NEWS.am STYLE