Sony Pictures-ը անսպասելիորեն հրաժարվել է նկարահանել «Սթիվ Ջոբս» ֆիլմը

16:10   20 նոյեմբերի, 2014

Sony Pictures կինոստուդիան  անսպասելիորեն հրաժարվել է նկարահանել Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը, որի ռեժսիորն էր Օսկարակիր Աարոն Սորկինը, հայտնել է Variety-ին։

Ուոլթեր Այզեքսոնի գրքի հիման վրա նկարահանվող այս ֆիլմի իրավունքները պատկանում են Sony Pictures-ին, սակայն դրանք հնարավոր է փոխանցվեն Universal Pictures-ին։ Sony Pictures կինոստուդիան դեռ ոչ մի մեկնաբանություն չի տվել այս մասին։

Հիշեցնենք, որ ֆիլմի ռեժիսորն է Դենի Բոյլը, իսկ սցենարի հեղինակը՝ Աարոն Սորկինը։

Այս ինքնակենսագրական ֆիլմը կազմված կլինի երեք 30 րոպեանոց տեսարաններից, որոնք պատմում են Սթիվ Ջոբսի կյանքի մասին։ Ֆիլմը պատմում է Apple-ի գլխավոր ապրանքանիշերի՝ Mac-ի, NeXT-ի եւ iPod-ի թողարկումն ու ներկայացումը։

Ի դեպ, նոյեմբերի սկզբին լուրեր տարածվեցին, որ Սթիվ Ջոմբսի դերը մարմնավորելու է Քրիստիան Բեյլը, սակայն նրա հրաժարվելուց հետո, Սթիվ Ջոբսի դերն առաջարկել են Մայքլ Ֆասբենդերին։



© NEWS.am STYLE