Faith No More-ը 17 տարվա ընթացքում առաջին անգամ թողարկել է «Motherfucker» սինգլը

17:40   20 նոյեմբերի, 2014

Լեգենդար Faith No More խումբը 17 տարվա ընթացքում առաջին անգամ նոր սինգլ է թողարկել, որն ունի շատ յուրահատուկ անվանում՝ «Motherfucker»։

Ինչպես հայտնել է Rolling Stone-ը՝ երգը ներառվելու է Faith No More խմբի յոթերորդ ալբոմի մեջ։ Խմբի թմբուկահար Ռոդի Բոթամը նշել է, որ այս երգը պատասխանատվության մասին է, ինչը շատ կարեւոր եւ էական հատկանիշ է։   

«Մենք այս նոր ծրագիրն ինքներս ենք ստեղծել, ձայնագրել եւ այն հենց մեր անվամբ էլ կթողարկվի։ Սա շատ մեծ նշանակություն ունի, քանի որ մենք պատասխանատվություն ենք կրում մեր կարիերայի այս քայլի համար»,- ասել է Բոթամը։

«Motherfucker»-ը վաճառքում կհայտնվի նոյեմբերի 28-ից։ Երգը կարող եք լսել այստեղ։

 

 



© NEWS.am STYLE