Ալ Պաչինոն՝ «Պատկերացրու» ֆիլմի թրեյլերում

17:15   20 նոյեմբերի, 2014

Համացանցում հայտնվել է նոր «Պատկերացրու» կատակերգական դրամայի թրեյլերը, որի գլխավոր դերում Ալ Պաչինոն է։ Ֆիլմում Ալ Պաչինոն խաղում է Անետ Բենինգի եւ Ջենիֆեր Գարների հետ։

Այս նոր ֆիլմում հայտի դերասանը մարմնավորում է ռոք-երաժիշտ Danny Collins-ին։ Մի անգամ Դենին անսպասելիորեն նամակ է ստանում Ջոն Լենոնից, որը նրան ուղարկված էր 40 տարի առաջ։ Կարդալով նամակը՝ Ալ Պաչինոյի հերոսը որոշում է փոխել իր կյանքը եւ հարթել հարաբերությունները որդու հետ, ում երբեք չի տեսել։

«Պատկերացրու» ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ-ի մայիսի 1-ին։



© NEWS.am STYLE