Սքարլեթ Յոհանսոնը գաղտնի ամուսնացե՞լ է

18:24   20 նոյեմբերի, 2014

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը գաղտնի ամուսնացել է, գրել է OK.uk-ը։ Վերջերս Նյու Յորքում տեղի է ունեցել Champions of Rockaway ամենամյա բարեգործական միջոցառումը, որի նպատակն էր գումար հավաքել «Սենդի» փոթորիկից տուժածների համար։

Այս միջոցառման հաղորդավարի դերում հանդես են եկել 29-ամյա Սքարլեթ Յոհանսոնն ու Ջեյմի Ֆոքսը։ Յոհանսոնը ներկայացել է սեւ-կապույտ զգեստով՝ Proenza Schouler ապրանքանիշից, իսկ նրա գեղեցիկ կոշիկներն ու Reece Hudson բրենդի փոքրիկ պայուսակն ավելի ամբողջական ու հմայիչ են դարձրել հայտնի աստղի տեսքը։

Պապարացիերը «բռնացրել են» Սքարլեթի ոսկե մատանին, որը նա նրբորեն փորձել է թաքցնել։

Մամուլում արդեն լուրեր են տարածվել այն մասին, որ հոլիվուդյան հայտնի աստղը գաղտնի ամուսնացել է իր առաջնեկի հոր, ֆրանսիացի լրագրող Ռոմեն Դորյակի հետ։Սակայն Սքարլեթը եւ նրա ներկայացուցիչը այս մասին դեռ ոչ մի մեկնաբանություն չեն տվել։

 

 



© NEWS.am STYLE