ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:02   21 նոյեմբերի, 2014

ԽՈՅԵՐ 

Այսօր շատ բան կցանկանաք սիրելիից, բայց քիչ բանի կհասնեք։ Պարզապես ձեր ցանկությունները չեն համապատասխանի ձեր հնարավորություններին։ Սակայն պետք չէ անհանգստանալ՝ շուտով ձեր ցանկությունը կմարի, եւ դուք կկարողանաք ծրագրեր կազմել ապագայի վերաբերյալ։

ՑԼԵՐ

Այսօր դուք կասկածի տակ կառնեք ձեր սիրելիի ճշմարտացիությունն այս կամ այն հարցի շուրջ, անգամ եթե նախկինում այդ հարցով նա երբեք չի սխալվել։ Աշխատեք, սակայն, չվիրավորել սիրելիին ձեր անվստահությամբ։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիին ձեր քայլերի եւ բառերի մեջ ինչ-ինչ բաներ դուր չեն գա, ինչը կհանգեցնի վեճերի։ Որպեսզի դուք չլինեք տուժող, պատրաստվեք զիջումների գնալ։

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ կարելի է նյարդայացնող մարդ համարել, իսկ սիրելիին՝ ցավակցել դրա համար։ Չնայած, եթե դուք կարողանաք ձեզ եւ ձեր զգացմունքները զսպել, ապա օրը կարող է անցնել առանց վեճերի եւ նվազագույն կորուստների։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր չարժե սիրելիի հետ շփվելիս շեղվել այլ բաների վրա։ Նա կդիտարկի դա որպես անարգանք իր անձի հանդեպ եւ կկարծի, թե չեք ցանկանում զրուցել նրա հետ, ինչը կհանգեցնի վեճերի եւ այլ խնդիրների։

ԿՈՒՅՍԵՐ

Մի վախեցեք սիրելիից ներողություն խնդրել, անգամ եթե ձեր մեղավորությունը չեք տեսնում։ Աշխատեք առավելագույնն անկեղծ լինել եւ մեղքերի թողություն արեք։ Ձեր սիրելին դա կգնահատի։

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ստիպված եք լուծել սիրելիի ինչ-ինչ խնդիրներ։ Չի կարելի ասել, որ դա ձեզ համար այդքան հաճելի կամ հետաքրքիր կլինի, սակայն ոչ մի բան չես կարող անել։

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս ձեզ վրա հրավիրել սիրելիի ուշադրությունն ինչ-որ արտասովոր եղանակով։ Օրինակ՝ անսովոր հագուստով, պահվածքով կամ անտարբերությամբ։ Նպատակին հասնելու համար բոլոր միջոցներն արդարացված են։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այժմ սիրելիի հետ հարաբերություններում լարված շրջան է։ Ձեր կյանքում արդեն իսկ նշանակալից բաներ են եղել եւ դեռ կլինեն։ Այնպես որ, այսօր վայելեք ձեր հանգիստ վիճակի ամեն մի րոպեն։

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր արժե մտածել սիրելիի հետ քաղաքի ամենագողտրիկ վայրը գնալու մասին։ Կարող եք երկուսով մտածել եւ ընդահուր որոշման հանգել եւ սկսել իրականացնել այն։

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօրվա համար ծրագրեր մշակելիս աշխատեք խորհրդակցել նրանց հետ, ովքեր մտնում են այդ ծրագրերի մեջ, հակառակ դեպքում՝ տհաճ անակնկալներից չեք խուսափի։

ՁԿՆԵՐ 

Այսօր սիրելիի համար շատ կարեւոր կլինի իմանալ, որ նա կարող է ձեզ վրա հույս դնել ամենապատասխանատու պահերին։ Եթե նա վստահ չլինի դրանում, ապա դժվար թե ձեր կողքին երկար մնա, քանի որ ձեր ներկայությունը նրան հաճելի չի լինի։

Աղբյուրը՝ junona.org



© NEWS.am STYLE