Քիմ Քարդաշյանն ավստրալիական կղզի՞ է գնելու դստեր համար

20:16   20 նոյեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Քիմ Քարդաշյանն Ավստրալիա է մեկնել իր նոր Fleur Fatale օծանելիքը ներկայացնելու համար, ինչպես նաեւ մասնակցել է Channel Nine's Today հաղորդմանը, որտեղ պատմել է իր դստեր՝ Նորթի մասին եւ նշել, որ ցանկանում է երկրորդ երեխան ունենալ։

Այժմ լուրեր են տարածվել այն մասին, որ Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթը ցանկանում են ավստրալիական կղզի գնել եւ այն կոչել իրենց ազգանվամբ։ Այս մասին հայտնել է New Idea ամսագիրը՝ վկայակոչելով Ռիչարդ Բենհոֆի խոսքերը, ով զբաղվում է փաստաթղթերի ձեւակերպման գործընթացով։ Նա հայտնել է, որ ինչ-որ «մեդիա-դեմք» պատրաստվում է կղզի գնել եւ այնտեղ մանկական խաղասրահ կառուցել։


«Ես կարող եմ հստակ ասել, որ արդեն բանակցություններ են վարում կողմերի միջեւ։ Գնորդը շատ հայտնի անձնավորություն է, բայց ես դեռ ոչ մի անուն չեմ կարող ասել։ Ավելի մանրամասն չեմ կարող ասել, դա կարող է լինել Քիմ Քարդաշյանը, Քանիե Ուեսթը կամ նախագահ Օբաման»։

Իր հերթին բրիտանական Mirror-ը՝ մեջբերելով Քարդաշյանին մոտ կանգնած իր աղբյուրին, հայտնել է, որ այս լուրերը  հորինված են։

Ի դեպ, նշենք, որ ավստրալիական կղզին, որն իբրեւ թե պետք է գնի Քիմ Քարդաշյանը, զբաղեցնում է մոտ 9,41 հեկտար տարածք։ Կղզում կան մի շարք արեւադարձային այգիներ, 4 առանձնատուն եւ ուղղաթիռի համար նախատեսված հատուկ տարածք։   



© NEWS.am STYLE