Ինչպես հանգստացնել նյարդերն ու ազատվել սթրեսից

20:20   26 նոյեմբերի, 2014

Ժամանակակից ակտիվ կյանքը մեզ մի շարք դժվարությունների ու սթրեսային իրավիճակների առաջ է կանգնեցնում։ Մի խոսքով՝ մենք առօրյա կյանքում հաճախ ենք նյարդայնանում, ինչի արդյունքում առաջանում են նյարդային համակարգի խանգարումներ, որոնք հետագայում կարող են առողջական լուրջ խնդիրների հանգեցնել։ Իսկ ինչպես կարելի է ազատվել այս տեսակ խնդիրներից ու սթրեսից։

Նյարդերը հանգստացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է վերացնել այն, ինչը ձեզ բարկացնում է։ Օրինակ, եթե պատճառն առօրյա հոգսերն են կամ խնդիրներն աշխատավայրում, նշանակում է, որ պետք է փոխել կենսակերպն ու աշխատանքի բնույթի. կարող եք նաեւ արձակուրդ վերցնել եւ ժամանակն անցկացնել բնության գրկում։ Նյարդերը հանգստացնելու հիանալի միջոց է ձկնորսությունը։ Եթե հնարավորություն ունեք հանգստյան օրերին գնալ ձկնորսության, ապա հավատացեք եւ ձուկ բռնելու հաճույքը, եւ ջրի  ձայնը, եւ մաքուր օդը կնպաստեն սթրեսից ազատվելուն։

Իսկ եթե հնարավորություն չունեք ժամանակ անցկացնել բնության գրկում, ապա կարող եք դիմել ավանդական միջոցների օգնությանը՝ անանուխով թեյ կամ կատվախոտի ու առյուծագիի խառնուրդ խմեք։

Նյարդայնացած  ժամանակ կարելի է քնել ոչ թե սովորական բարձի, այլ գայլուկի կոներով լի բարձիկի վրա, որը կօգնի ձեզ ավելի խորը եւ հանգիստ քնել։

Հանգստացնող ազդեցություն կարող է նաեւ ունենալ եթերային յուղերով լոգանք ընդունելը։ Յոգան եւ մեդիտացիան նույնպես կօգնեն ձեզ այս հարցում։

Սակայն ամենակարեւորը բարձր տրամադրությունն է։ Եթե վաղվա օրվան դրականորեն ու մեծ ակնկալիքներով սպասեք, ապա նյարդային համակարգում ոչ մի խնդիր չի առաջանա։  

 

Աղբյուրը՝ psy.passion.ru



© NEWS.am STYLE