Արման Նշանյանը Will.i.am-ի հետ լուսանկար է հրապարակել

13:55   21 նոյեմբերի, 2014

Տաղանդավոր դերասան, երգիչ Արման Նշանյանը վերջին շրջանում իր աշխատանքային գործունեությունը ծավալում է Միացյալ Նահանգներում: 

Արմանը այնտեղ նկարահանվել է միանգամից երկու ամերիկյան ֆիլմերում: Ֆիլմերից մեկը կոչվում է «Ոճրագործի օրագիրը» (Vigilante diaries), որի ռեժիսորը Քրիստիան Սեսման է: Իսկ մյուս ֆիլմը կոչվում է «Բյուզանդիայից Արեւելք» (East of byzantine), որի ռեժիսորը Ռոջեր Կուպելիան է, ով «Մատանիների տիրակալը» ֆիլմի գլխավոր նկարիչն է եղել:

Արմանն իր Instagram-ում  Black eyed peas խմբի երգիչ Will.i.am-ի հետ լուսանկար է հրապարակել:

ՀԻշեցնենք, որ Արմանը 1980թ. տեղափոխվել է Լոս Անջելես: Արվեստի առաջին քայլերն արել է տեղի «Howard Fine Acting» ինստիտուտում, որն ավարտել է 1998թ:  2000-06թթ ԱՄՆ-ում կերտել է մի շարք դերեր տարբեր ներկայացումներում` Թ.Ուիլիամսի «Տրամվայի ցանկություն», Ա.Միլլերի «Վաճառողի մահ», «Տեսարան կամուրջից», Ք.Գուսի «Խաղում ենք Համլետ», Վ.Շեքսպիրի «Համլետ» և այլն:  2011թ-ից երգում է Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մասնակցել է բազմաթիվ համերգային ծրագրերի Հայաստանում և արտերկրում:



© NEWS.am STYLE