Ռայան Գոսլինգը հրաժարվել է մոլորակի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսից

16:34   21 նոյեմբերի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ավստրալացի դերասան Քրիս Հեմսուորթը, ով հայտնի է «Վրիժառուները» ֆիլմից, People ամսագրի կողմից ճանաչվել էր 2014թ-ի ամենասեքսուալ տղամարդը։ Բայց 31-ամյա Հեմսուորթն այս տիտղոսին արժանանալը «բավականին զվարճալի» էր համարել։

Բայց...

Պարզվել է, որ սկզբում մոլորակի ամենասեքսուալ տղամարդու տիտղոսը շնորհվել է դերասան Ռայան Գոսլինգին, ով հրաժարվել է դրանից, ասել է դերասանին մոտ կանգնած աղբյուրը։

Սակայն ըստ People-ի՝ նրանց առաջին ու միակ թեկնածուն Հեմսոուրթն է եղել։

«Գոսլինգն այս տարի չէր կարող ճանաչվել ամենասեքսուալ տղամարդ։ Մենք որոշել ենք, որ ամենակրքոտ տղամարդը Հեմսոուրթն է։ Իսկ եթե չեք հասկանում, թե ինչու ենք մենք նման ընտրություն արել, ապա նայեք Քրիսին, եւ ամեն ինչ պարզ կդառնա», ասել է People ամսագրի ներկայացուցիչը։

Սակայն դերասանին մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ People-ը բազմիցս փորձել է նրան արժանացնել այս տիտղոսին, բայց Ռայան Գոսլինգն իրեն լուրջ դերասան է համարում ու նման բաներն իր համար չեն։

 

 

Աղբյուրը՝ Just Jared



© NEWS.am STYLE