Գարիկ Մարտիրոսյանը կնոջ հետ ներկա է եղել Աննա Մելիքյանի «Աստղ» ֆիլմի պրեմիերային

17:08   21 նոյեմբերի, 2014

Երեկ Մոսկվայում Աննա Մելիքյանը ներկայացրել է իր «Աստղ» ֆիլմը, որն ավելի վաղ «Кинотавр»-ի ժամանակ մրցանակների է արժանացել, հայտնել է Spletnik-ը։ Փառատոնի ժյուրիի անդամները երկու մրցանակ (լավագույն ռեժիսոր եւ լավագույն կանացի դերակատարում) են շնորհել ֆիլմի ստեղծողներին։

Տինա Դալակիշվիլի եւ Աննա Մելիքյան


 Սեւերիա Յանուշայուսկայթ

«Լավագույն կանացի դերակատարում» մրցանակին արժանացել է Սեւերիա Յանուշայուսկայթը, ով իր դերը կատարել է ռուսերեն լեզվով։

Ստանիսլավ Գովորուխին

Բացի Յանուշայուսկայթից, ֆիլմում նկարահանվել են նաեւ Տինա Դալակիշվիլին եւ Պավել Տաբակովը՝ Վրաստանից, ովքեր առաջին անգամ են նկարահանվում ֆիլմում, եւ սա նրանց դեբյուտային աշխատանքն է եղել։

Մարինա Զուդինա եւ Օլեգ Տաբակով

«Աստղ» ֆիլմի պրեմիերային ներկա էին նաեւ Գարիկ Մարտիրոսյանը՝ կնոջ հետ, Ստանիսլավ Գովորուխինը, Յուլիա Սնիգիրը, Մարինա Ալեքսանդրովան, Աննա Միխալկովան եւ այլն։

Աննա Միխալկովա

Մարիա Միրոնովա 

Իսկ ինչ վերաբերում է ֆիլմի սցենարին, ապա այն պատմում է 15-ամյա մի տղայի, նրա խորթ մոր եւ սկսնակ, բայց ոչ այնքան տաղանդավոր դերասանուհու մասին։



© NEWS.am STYLE