15 օր, 2 համերգ ու զբոսանք Սիդնեյում. Մաշա Մնջոյանի տպավորություններն Ավստրալիայից

17:25   21 նոյեմբերի, 2014

15 օր, 2 համերգ ու զբոսանք Սիդնեյում։ Երիտասարդ երգչուհի Մաշա Մնջոյանն օրերս վերադարձել է Ավստրալիայից եւ NEWS.am STYLE-ին պատմել այնտեղից ստացած իր տպավորությունների մասին։

 

Մեզ հետ զրույցում Մաշան ասաց, որ համերգների էր մեկնել Ֆորշի եւ Մուրադ Մալխասյանի հետ։ «Ամեն ինչ անցավ հիանալի, մակարդակով եւ անմոռանալի»,-նշեց նա։

 

Մաշան ասաց, որ Սիդնեյի հանդիսատեսի ընդունելությունն անսպասելի ու ջերմ է եղել։ «Հաճելի էր, իսկապես ջերմ եւ սիրալիր մթնոլորտ էր»,-ընդգծեց նա։

 

Երգչուհին առաջին անգամ էր Ավստրալիայում։ «Շատ սիրեցի այդ երկիրը։ Զբոսնելու ժամանակ ունեինք, եւ շատ բան հասցրեցի տեսնել։ Չնայած նրան, որ շատ պատմություն չունի այդ երկիրը, բայց ունի շատ հիանալի վայրեր։ Ինձ դուր է եկել բնությունը, էկզոտիկան»,-եզրափակեց նա։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE