Մերիլին Մենսոնը հրաժարվել է Լանա Դել Ռեյի բռնաբարության տեսարանով տեսահոլովակից

18:18   21 նոյեմբերի, 2014

Մենք արդեն տեղեկացրել ենք Մերիլին Մենսոնի սկանդալային տեսահոլովակի մասին, որտեղ հայտնի երգչուհի Լանա Դել Ռեյը սեռական բռնության է ենթարկվել։  

Սակայն ամերիկացի հայտնի ռոքերի ներկայացուցիչը հայտարարել է, որ երգիչը ոչ մի կապ չունի համացանցում հայտնված այն հոլովակի հետ, որտեղ նրա Tion տեսահոլովակին միացրել ու կցել են այն հոլովակը, որտեղ բռնաբարում են Լանա Դել Ռեյին. եւ հենց նրանց պահանջով էլ այն հեռացրել են  YouTube-ից, հայտնել է Daily Mail-ը։

«Մենսոնը նման հոլովակ չի նկարահանել, եւ այդ հոլովակը ոչ մի կապ չունի նրա հետ։ Հավանաբար երկրպագուներն են նրա նախկին տեսահոլովակներից որոշ կադրեր կտրել ու միացրել Լանա Դել Ռեյի մասնակցությամբ տեսանյութին»,-ասել է Մենսոնի մամլո քարտուղարը։



© NEWS.am STYLE