Մարինադ հավի կրծքամսի համար

19:18   27 նոյեմբերի, 2014

Հավի կրծքամիսը անփոխարինելի բաղադրիչ է դիետիկ ուտեստներ պատրաստելու համար, քանի որ այն եւ օգտակար է օրգանիզմի համար, եւ խոլեստերինի շատ ցածր մակարդակ, ինչպես նաեւ շատ պատրաստման հեշտ ու արագ եղանակ ունի։ Հավի կրծքամիսը կարելի է տապակել, եփել եւ զարդարել ինչպես առօրյա, այնպես էլ տոնական սեղանը։

Բայց ոչ բոլոր տնային տնտեսուհիներն են կարողանում համեղ ու հյութալի կրծքամիս պատրաստել։ Առաջարկում ենք հավի կրծքամիսը մարինադ դնելու մի բաղադրատոմս. ի դեպ, այն կարելի է նաեւ օգտագործել բադի, սագի եւ խոզի մսի համար։

Այսպիսով, ձեզ անհրաժեշտ է. հավի սառեցված կրծքամիս, մեկ թեյի գդալ կծու մանանեխ, 4-5 ճաշի գդալ բուսական յուղ, երկու ճաշի գդալ սոյայի սոուս, երեք պճեղ սխտոր, աղ, սեւ ու կարմիր աղացած պղպեղ՝ ըստ ճաշակի։ Կարելի է նաեւ կես թեյի գդալ մեղր ավելացնել, բայց դա պարտադիր բաղադրիչ չէ։

Պատրաստման եղանակը. խորը ամանի մեջ պետք է լցնել սոյայի սոուսը, ճզմած սխտորը եւ վերեւում թվարկված մյուս բոլոր բաղադրիչները։ Այնուհետեւ, հավի միսը հարկավոր է կտրատել մեծ կտորներով  (կրծքամիսն անգամ կարելի է չկտրատել) եւ պարզապես դնել խորը ամանի մեջ։ Հաջորդ քայլով անհրաժեշտ է միսը խառնել խորը ամանի մեջ առկա զանգվածի մեջ՝ թողնելով մոտ 6 ժամ (նույնիսկ կարելի է թողնել ամբողջ գիշեր)։  

 

Աղբյուրը՝ jlady.ru



© NEWS.am STYLE