Ո՞ր մթերքն է մեզ ուժ ու էներգիա տալիս

20:24   27 նոյեմբերի, 2014

Մեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, թե որ մթերքը կարող է վերականգնել մեր ուժերն ու էներգիա փոխանցել մեզ։

Գիտե՞ք, որ մակարոնեղենն ու թխվածքը էներգիայի մեծ աղբյուր են հադիսանում։ Օրգանիզմին մեծ ուժ ու եռանդ կարող են հաղորդել նաեւ շիլաներն ու կաթնաշոռը, թթվասերն ու կաթնամթերքի մյուս տեսակները։ Հենց այս պատճառով առավոտը պետք է սկսել շիլաներ ուտելով, որոնք առաջիկա երեք ժամերի ընթացքում (այսինքն՝ մինչ ճաշի ժամը) մեծ էներգիա կհաղորդեն ձեզ։ Կարելի է պատրաստել հնդկաձավարի, եգիպտացորենի շիլաներ, վարսակաշիլա եւ այլն։  

Եթե զգում եք, որ այլեւս  ուժ չունեք, եւ չեք կարողանում աշխատել, մասնագետները խորհուրդ են տալիս թխվածքաբլիթ ուտել եւ թեյ խմել, որի արդյունքում էներգիան կվերականգնվի, բայց կես ժամով՝ ոչ ավել։ Այսինքն՝ սա ձեզ ուժ ու եռանդ հաղորդի, բայց իհարկե, չի կարող ճաշին փոխարինել։

Օրգանիզմին էներգիա հաղորդում են նաեւ լոբազգիները, մրգերը, թարմ հյութերը՝ հատկապես բանանի հյութը։ Ինչու՞ բանանի, որովհետեւ բանանը հարուստ է կալիումով, բջջանյութով, գլյուկոզայով եւ շատ այլ միկրոէլեմենտներով։

Այս հարցում իհարկե, անփոխարինելի են նաեւ եփած ձուկն ու տապալած միսը, որոնք մեծ ուժ կարող են հաղորդել ողջ օրվա ընթացքում, բայց դրանց ազդեցությունն ավելի մեծ կլինի, եթե ձկան կամ մսի հետ թարմ կամ եփած բանջարեղեն լինի։

 

Աղբյուրը՝ frend.org.ua



© NEWS.am STYLE