Հայուհին հաղթել է Շակիրայի հայտարարած մրցույթում

23:03   21 նոյեմբերի, 2014

Հայաստանից Անի Գալստյանը հաղթել է Շակիրայի հայտարարած՝ Shak’s wild Elixir մրցույթում:

Նա, որպես մրցանակ, ստացել է կիթառ՝ Շակիրայի ստորագրությամբ:

«Շնորհավորում եմ Shak’s wild Elixir մրցույթում հաղթած Անի Գալստյանին: Ահա եւ նա՝ իր մրցանակների հետ», - գրել է երգչուհին Twitter-ի իր էջում՝ հրապարակելով հաղթողի լուսանկարը:

NEWS.am STYLE-ը մանրամասներ կներկայացնի ավելի ուշ:



© NEWS.am STYLE