Ջենիֆեր Լոպեսն օգտագործում է 250 դոլար արժողությամբ սկրաբ՝ ադամանդե փոշիով

12:12   22 նոյեմբերի, 2014

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսն ամեն օր օգտագործում է ադամանդե փոշիով, 250 դոլար արժողությամբ սկրաբ։ Այս միջոցով նա փորձում է պայքարել ցեյլուլիտի դեմ, հայտնել է Female First-ը։

Ինչպես գիտեք Ջենիֆեր Լոպեսի ազդրերը միշտ էլ նրա մարմնի խնդրահարույց մասերից են, քանի որ ավելորդ քաշը հենց այստեղ է կուտակվում։ Հետեւաբար, Լոպեսը ցանկանում է մշտապես գեղեցիկ տեսք ունենալ ու ջանքեր չի խնայում դրա համար։

Աղբյուրը նաեւ ավելացրել է, որ ամեն օր նա նաեւ սնուցող քսուքներ է օգտագործում մարմնի համար, որը նրան մշտապես գեղեցիկ ու հմայիչ տեսք է հաղորդում։ Բացի այդ, Լոպեսը  մշտապես հետեւում է իր սննդակարգին  եւ օրական 90 րոպե մարզվում է։



© NEWS.am STYLE