Օրը 20 ժամ, 4 ամիս շարունակ. ինչպե՞ս է հայուհին հաղթել Շակիրայի մրցույթում

10:08   22 նոյեմբերի, 2014

Ինչպես NEWS.am STYLE-ն արդեն տեղեկացրել է, հայուհի Անի Գալստյանը հաղթել է Շակիրայի հայտարարած՝ Shak’s wild Elixir մրցույթում: Որպես մրցանակ, նա կիթառ եւ օծանելիք է ստացել երգչուհուց:


Մեզ հետ զրույցում Անի Գալստյանն ասաց, որ մրցույթը Շակիրայի կողմից հայտարարվել է դեռեւս 2013 թվականի օգոստոսին: Այդ ժամանակ թողարկվել էր երգչուհու նոր բույրը, որը կոչվում է Wild Elixir: Օծանելիքի վաճառքը խթանելու համար հատուկ կայք էր բացվել, որում հայտարարվել էր համակարգչային խաղի մրցույթ: Մրցույթի հաղթող է ճանաչվել խաղի բոլոր փուլերը հաղթահարած մասնակիցը, որն էլ հենց Անին է:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Անին ասաց, որ շատ դժվար մրցակցություն է եղել:

«Պատկերացրեք՝ նույն համակարգչային խաղը օրը մոտ 20 ժամ, 4 ամիս շարունակ խաղալով՝ առաջ եմ անցել մրցակիցներից»,-նշեց նա՝ հավելելով, որ յուրաքանչյուր ամիս տարբեր մրցանակներ է շահել:

Հիշեցնենք, որ Շակիրան Թվիթթերի իր պաշտոնական էջում շնորհավորել էր մրցույթում հաղթած հայուհուն՝ գրելով.

«Շնորհավորում եմ Shak’s wild Elixir մրցույթում հաղթած Անի Գալստյանին: Ահա եւ նա՝ իր մրցանակների հետ»:

Պատրաստեց՝ Շ.Շ.



© NEWS.am STYLE