Սամվել Վարդանյանը լքել է ռուսական «Ձայնը» նախագիծը. արդյոք Ագուտինը ճիշտ երգ էր ընտրել նրա համար

15:02   22 նոյեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի «նոկաուտների» փուլը։ Այս փուլում պայքարում են միանգամից երեք մասնակից, բայց նախագծից դուրս է մնում միայն մեկը։

Երեկ ելույթ են ունեցել Լեոնիդ Ագուտինի սաները՝ Սամվել Վարդանյանը, Գեորգի Յուֆան եւ Անդրեյ Գրիզլին։ Նախագիծը լքել է Սամվել Վարդանյանը, ով կատարել է Historia De Un Amor երգը։

Սակայն համացանցում շատ օգատերեր մեղադրել են Ագուտինին «խարդախության» մեջ, քանի որ ըստ օգտատերերի՝ նա անհամապատասխան երգ է ընտրել Սամվել Վարդանյանի համար։



© NEWS.am STYLE