Բուշա Գոման՝ ռուսական «Ձայնի» երեկ հնչած լավագույն ելույթը

18:14   22 նոյեմբերի, 2014

Ռուսական «Առաջին ալիքով» շարունակվում է «Ձայնը» նախագծի «նոկաուտների» փուլը։ Այս փուլում պայքարում են միանգամից երեք մասնակից, բայց նախագծից դուրս է մնում միայն մեկը։

Երեկ հնչած ելույթներից լավագույնը Ալեքսանդր Գրադսկու սաներից մեկի՝ Բուշա Գոմանի ելույթն էր, ով կատարել է Ederlezi երգը։ Գրադսկու որոշմամբ՝ Բուշան շարունակում է պայքարը նախագծի շրջանակներում։

Ի դեպ, Ederlezi-ը գնչուական ազգային երգ է, որը տարածված էր նախկին Հարավսլավիայի գնչուների շրջանում։

Նշենք նաեւ, որ այս երգը շատ ավելի մեծ ճանաչում ձեռք բերեց Էմիր Կուստուրիցայի «Գնչուների ժամանակ» ֆիլմում հնչելուց հետո։

 



© NEWS.am STYLE